Զելենսկին պատրաստվում է ազատ արձակել մարտական փորձ ունեցող կալանավորներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստվում է ազատ արձակել մարտական փորձ ունեցող կալանավորներին, որպեսզի վերջիններս մասնակցեն ռազմական գործողություններին։
«Ռազմական դրության պայմաններում ռազմական գործողությունների մասնակիցները, իրական մարտական փորձ ունեցող ուկրաինացիներն ազատ կարձակվեն կալանքից: Նրանք կկարողանան քավել իրենց մեղքը պատերազմի ամենաթեժ կետերում: Որոշ մարդկանցից` հակաահաբեկչական գործողության (АТО) մասնակիցներից, նաև հանվում են բոլոր պատժամիջոցները: Գլխավորը հիմա պաշտպանությունն է»,-Telegram-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահը: