2168 դիտում
23:26 23-03-2021
Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ կալանավորներին
Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցով հիմնական
զեկուցող Անդրեյ Կովաչևի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա
Զովկոյի համատեղ հայտարարություն-կոչը Ադրբեջանին` առանց հապաղելու ազատ
արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին:
Մեզ լրջորեն անհանգստացնում են Ադրբեջանի կողմից հայ գերիների հանդեպ
խոշտանգումների դեպքերը, որոնք փաստված են, մասնավորապես, Human Rights
Watch-ի զեկույցի մեջ: Մենք հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին
հետաքննել բոլոր նման մեղադրանքները և մեղավորներին ենթարկել
պատասխանատվության:
Միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգումը և խոշտանգումների և
այլ նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքի արգելքը պետք է
երաշխավորվի:
Մենք միաժամանակ դատապարտում ենք այն փաստը, որ Ադրբեջանի կառավարությունը
ձախողել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցների
կիրառումը, որը պահանջում էր Ադրբեջանից տրամադրել տեղեկություն
կալանավորվածների պահման պայմանների, առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես
նաև նրանց վերադարձի միջոցների վերաբերյալ:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին առանց հապաղելու ազատ արձակել
մնացած բոլոր հայ կալանավորներին` համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի
հրադադարի համաձայնագրի դրույթների։
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Նմանատիպ նյութեր
1926 դիտում
19:34 29-05-2021
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին
31877 դիտում
20:33 28-02-2019
Կալիֆորնիայի հայ համայնքը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
Այս բաժնից
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
871 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան