«Թալիբանն» ազատել է աֆղանական բանտի կալանավորներին
Աֆղանստանի Գազնի քաղաքի շրջակայքում «Թալիբան» շարժման զինյալները գրավել են բանտը՝ սպանելով 4 հսկիչի: Թալիբներն ազատ են արձակել ավելի քան 350 կալանավորի. մեծ մասը «Թալիբան»-ի անդամներ են:
Մինչ հարձակումը զինյալներից մեկն իրեն պայթեցրել է բանտի մուտքի մոտ: Փոխադարձ կրակոցների ժամանակ եւս երեք զինյալ սպանվել է: