211652_close_icon
views-count58869 դիտում article-date 13:26 28-02-2022

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են Daihatsu-ն ու ԶԻԼ 130-ը, կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները, Դիլիջանի բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր-Մ8 ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում բախվել են Դիլիջանի բնակիչ՝ 33-ամյա Տիգրան Հովսեփյանի վարած ԶԻԼ 130 մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Ռուբեն Բագիյանցի վարած Daihatsu մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ. Բագիյանցը, նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 39-ամյա Արայիկ Հակոբյանը, 66-ամյա Արարատ Հակոբյանը, 17-ամյա ​Լևոն Բագիյանցը և 36-ամյա Արսեն Մնացականյանը օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն։
 
Շնորհիվ Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Տեղում բուժօգնություն է ստացել նաև ԶԻԼ 130-ի վարորդ Տ. Հովսեփյանը, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ, քանի որ վթարի հետևանքով ճանապարհը դարձել էր միակողմանի։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ավագ տեսուչներ Դավիթ Բրուտյանն ու Արմեն Բադիրյանը։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Աղասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվեց անվտանգ վայր։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր