211652_close_icon

Ավտովթար՝ Տավուշի մարզում. Դիլիջանի ոլորաններում բախվել են «ԶԻԼ 130»-ն ու «JAC» բեռնատարը. օպերատիվ են գործել Դիլիջանի բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1789 դիտում article-date 12:09 05-05-2025
Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում բախվել են Արտակ Դանիելյանի վարած «ԶԻԼ 130» և Գևորգ Ալիխանյանի վարած «JAC» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտակական հաշվարկ: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Դիլիջան» բշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ: 
 
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր