211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, Դիլիջանի բժիշկներն ու Տավուշի ու Լոռի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count30873 դիտում article-date 20:52 03-08-2025
Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: 
 
Տեղում պարզվել է, որ տարածքը սպասարկում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակը և Տավուշի մարզի պարեկները ծառայություն են կատարել, մինչև վթարի վայր են մոտեցել Լոռու մարզի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, մինչ այդ վիրավորներից 4-ին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: 
 
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Քննիչ հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվելու են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր