211652_close_icon
views-count10270 դիտում article-date 10:41 27-02-2022

Աննա Հակոբյանը դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ այցելել է Վայոց Ձորի մարզ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 24-25-ը դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ այցելել է Վայոց Ձորի մարզ:

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ Վարչապետի տիկինը ծանոթացել է մարզի կրթական, մշակութային և արհեստագործական կենտրոնների գործունեությանը, ինչպես նաև այցելել է գինու գործարաններ, ընտանեկան հացատուն և ֆերմա։ Այցը մեկնարկեց Հայրենական մեծ և Արցախյան հերոսամարտերի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին ծաղիկների խոնարհումով: Այցի հաջորդ կանգառը Արենիում Վարդանյանների բազմազավակ ընտանիքն էր, ովքեր դաստիարակում են 8 երեխա: Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ: Աննա Հակոբյանը հետաքրքվեց երեխաների ուսմամբ՝ կարևորելով կրթության դերը կյանքի ապագա փուլերում:

Ջերմ զրույցի ընթացքում պարզվեց, որ երեխաները սովորում են գերազանց առաջադիմությամբ: Վարդանյանների մեծ դուստրը՝ Արմինեն, ինքնուս կիթառ է նվագում և իր կատարումներով հուզեց ներկաներին, իսկ փոքրը՝ Սիրվարդը ապագա դաշնակահար է: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր