211652_close_icon
views-count47089 դիտում article-date 10:03 27-02-2022

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Mercedes-ը բախվել է բետոնե սյուներին և մի քանի պտույտ շրջվել. 28-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 26-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում   «Գավառ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչութայան պետ Արթուր Մկրտչյանը և ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գավառի բնակիչ, 28-ամյա Տիգրան Բոշյանն էր:

Պարզվել է, որ նույն  օրը ժամը 23:00–ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  «Ազատապադյոմ»   կոչվող ճանապարհահատվածում  Գավառի բնակիչ, 28-ամյա Էդիկ Գևորգյանին պատկանող  Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե սյուներին, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: 

Վթարի հետևանքով Տ. Բոշյանը տեղում մահացել է:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի  հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր