211652_close_icon
views-count33249 դիտում article-date 15:46 26-02-2022

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Mazda 5-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Պետրոս Մանուկյանը իր վարած Mazda 5 մակնիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արայիկ Սեդրակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իիարվիճակների նախարարության փրկաարար ծառայության Ճամբարակի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկրարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև օգնել են այն դուրս բերել ձորակից դեպի երթևեկելի գոտի։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միքայել Միքայելյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+

Նմանատիպ նյութեր