Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի- Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, Opel մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
   Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Սարիբեկյանն ու Հարություն Մարգարյանը: 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է  Հ. Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:
 Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել  է օպերատիվ խումբը՝  բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


