211652_close_icon
views-count37352 դիտում article-date 12:14 25-02-2022

Քեզ բացակա չենք դնի. Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի դպրոցում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Նարեկ Խաչատրյանի անվան համակարգչային դասասենյակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 22-ին Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Հավերժական ծաղիկներ» հուշ-ցերեկույթը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նվիրված էր նույն գյուղում ծնված, դպրոցի շրջանավարտներ, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Սամվել Վարդանի Գևորգյանի, Նարեկ Արթուրի Խաչատրյանի, Յուրա Աշոտի Գաբրիելյանի, Մնացական Գեղամի Խաչատրյանի, Արթուր Արմենի Սահակյանի, Կարեն Մանուկի Հունանյանի հիշատակին։

Այսուհետ դպրոցի համակարչային դասասենյակը կրելու է արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, դպրոցի շրջանավարտ Նարեկ Խաչատրյանի անունը։ 

Մինչ դասասենյակի բացումը, տեղի ունեցավ մեծարման հանդես, ապա ներկաները, այդ թվում՝ հերոսածին մայրեր, Նարեկի համագյուղացիները, ընկերներ, այդ թվում՝ դպրոցական և զինվորական, ծաղիկներ խոնարհեցին փառքի սրահում լեգենդար շրջանավարտների լուսանկարների առջև։ 

Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի ներկայացուցիչներ։ 

Դասասենյակի համար կամիր ժապավենը կտրեցին հերոսի մայրն ու Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր