211652_close_icon
views-count3989 դիտում article-date 21:47 24-02-2022

«Շախտյորի» և Կիևի «Դինամոյի» լեգեոներները դիմել են Բրազիլիայի իշխանություններին՝ խնդրելով իրենց դուրս բերել Ուկրաինայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դոնեցկի «Շախտյորի» և Կիևի «Դինամոյի» լատինաամերիկացի խաղացողները ցանկանում են լքել Ուկրաինան:
 
Ակումբների ֆուտբոլիստները՝ ընտանյոք հանդերձ, տեսաուղերձ են հղել Բրազիլիայի իշխանություններին: Տեսանյութում, որը հրապարակվել է «Շախտյորի» հարձակվող Դավիդ Ներեսի ինստագրամում, խաղացողները խնդրում են իրենց դուրս բերել Ուկրաինայից:
 
Տեսանյութում նկարահանվել են «Շախտյորի» կիսապաշտպաններ Պեդրինյոն, Մարկոս Անտոնիոն, Մայկոնը, պաշտպաններ Վիտաոն, Դոդոն, Մառլոնը և հարձակվող Ֆերնանդո Պեդրոն: Նրանց միացել են Կիևի «Դինամոյի» ուրուգվայցի խաղացող Կառլոս դե Պենան և բրազիլացի Վիտինյո Նաումը:
 
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնությունը դադարեցվել է երկրում ռազմական դրություն մտցնելու կապակցությամբ:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր