Կիևի «Դինամոյի» դարպասապահին կրետը խայթել է ՉԼ-ի խաղի ժամանակ
Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկևվիչը հայտնել է, որ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում չեխական «Սլավիայի» հետ առաջին խաղի (1:1) սկզբում կրետը խայթել է դարպասապահ Դենիս Բոյկոյին:
«Այո, կրետը նրան խայթել էր: Ես սա լուրջ եմ ասում: Բայց նա շարունակեց հանդիպումը:
Շատ դժվար էր ընդհանրապես այս տոթ օդի պայմաններում խաղալ: Նույնիսկ նստելն էր դժվար, բայց դժվար էր երկու թիմերի համար էլ», ասել է Խացկևիչը: