ՉԼ. Կիևի «Դինամոյի» հետ խաղում «Ֆեներբահչեի» երկրպագուները վանկարկել են «Պուտին, Պուտին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ֆեներբահչե» - Կիևի «Դինամո» պատասխան խաղի վերջում ուշագրավ դրվագ է գրանցվել:
Այն պահին, երբ թուրքական ակումբը խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ դարձնելով 1-1, երկրպագուները սկսել են վանկարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինական թիմի վրա:
Տեղի ունեցածը լայն քննարկման առարկա է դարձել թուրքական մամուլում:
Խաղի լրացուցիչ ժամանակում ուկրաինացիները կարողացել են ևս մեկ գնդակ խփել և հաղթել 2:1՝ դուրս գալով հաջորդ փուլ: Նշենք, որ «Ֆեներբահչեն» 53-րդ րոպեից խաղում էր 10 հոգով:
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կիևի «Դինամոն» հանդիպելու է ավստրիական «Շտուրմ» ակումբի հետ: