211652_close_icon
views-count2196 դիտում article-date 15:26 23-02-2022

2022 թվականի դեկտեմբերին պետք է 100 նոր դպրոց ունենանք. Նիկոլ Փաշինյան

2022 թվականին միայն մանկապարտեզների մասով ունենք 173 սուբվենցիոն ծրագրի հայտ, դրանցից 38-ը ամբողջովին նոր  մանկպարտեզների մասին է, մյուսները կամ հիմնանորոգումներ, կամ վերանորոգումներ ու բարեկարգումներ են: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Վարապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Մենք խնդիր են դրել մինչեւ 2026 թվականը 500 մանկապարտեզ կառուցել. Եթե հաշվում ենք այս ծրագիրը, եթե նկատի ենք ունենում պետական բյուջեով եւ հիմնադրամներով նորոգվողները, մենք մինչեւ 2026-ը ակնհայտորեն 500-ից ավելի մանկապարտեզ կկառուցենք: Մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման մեջ մտնում է շենքի ամբողջակլան նորոգում, հյիմնովին նոր գույք եւ միջավայրի հիմնովին թարմացում կամ կառուցում»:

Վարչապետը հավելեց, որ չպետք է լինի ոչ դպրոց, ոչ էլ մանկապարտեզ, որտեղ հիմնանորոգում անեն, հետո պարզվի, որ ներսում կա օգտագործված որևէ բան. ամեն ինչ պետք է անել նորից. «Կարելի է մեկ, երկու միլիոն դրամ ավելի ծախսել ու ստանալ լիարժեք պատկեր: Խնդրում եմ մինչև վերջ ապահովել: Վերջերս մի դպրոց գնացինք, ամբողջ գույքը նոր էր, մտանք հանդերձարան, այնտեղ էլի օգտագործված գույք տեսանք»,- ընդգծեց նա:

Փաշինյանն ասաց, որ 2022 թվականի դեկտեմբերին պետք է 100 նոր դպրոց ունենանք, ներառյալ այն դպրոցները, որոնց շինարարությունը սկսվել է 2021-ին:

«Մենք անընդհատ ստանում ենք ահազանգ, որ տեխնիկական հսկողության ինստիտուտը մեր երկրում չի կայանում. պետք է մտածել՝ ինչ անել, որ ինստիտուտը կայանա, հրավիրում եմ փոխվարչապետերի ուշադրությունը»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր