2391 դիտում
15:01 27-12-2018
Պետք է 100 %-անոց վերահսկողություն ունենանք, որ բնակիչները կամայականությունների զոհ չդառնան․ փոխվարչապետ
Կառավարությունն այսօր հանրային գերակա շահ ճանաչեց Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյանի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքները: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշեց, որ որոշումը հնարավորություն է տալիս ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով, մասնավոր ներդրումների հաշվին, Երևանի կենտրոնից կվերացվի կիuախարխուլ, ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը, և հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:
Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի շինություններն են: Արգելոցային գոտու տարածքը լրակազմվելու է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով:
«Տարածքի ձեռք բերող հանդիսացող «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը ներկայումս իր տրամադրության տակ որպես սեփականություն ունի Երևան քաղաքի տարբեր թաղամասերում կառուցված բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարաններ և պատրաստ է դրանց միջոցով օտարվող սեփականության սեփականատերերին և այլ գույքային իրավունք ունեցողներին փոխհատուցել այդ տարածքում գտնվող 48 գույքի դիմաց»,- ասաց Պապիկյանը:
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց. «Գաղտնիք չէ, որ կոնկրետ այս տարածքի կառուցապատման հարցը մեր կառավարության ժառանգություն ստացած ծանրագույն հարցերից մեկն է, և, իհարկե, գաղտնիք չէ, որ որևէ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելը բավականին տխուր պատմություն ունի և վատ համբավ: Հիմա մենք ստիպված ենք ծրագիրն ավարտին հասցնելու համար գնալ այսպիսի ծայրահեղ քայլի, բայց պետք է երաշխիքներ ունենանք, բոլոր ջանքերը գործադրենք և վստահ լինենք, որ այս պրոցեսը չպետք է իրականացվի նույն տխրահռչակ մեթոդով, ինչպես իրականացվել է տարիներ առաջ: Պետք է 100-տոկոսանոց երաշխիքներ և վերահսկողություն ունենանք, որպեսզի բնակիչները կամայականությունների զոհ չդառնան»:
Նմանատիպ նյութեր
1514 դիտում
14:36 11-05-2014
«Ժողովրդական պատգամավորը» կոչ է արել Խարկովում ևս հանրաքվե անցկացնել, որ չդառնան այնպիսին, ինչպես Կոնչիտան է
2945 դիտում
10:50 28-04-2017
Հակաարևմտյան քարոզչությունը ծխածածկույթ է իշխանությունների կամայականությունների համար. «Առավոտ»
Այս բաժնից
1108 դիտում
00:01 30-11-2024
Լարսը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
1375 դիտում
22:55 29-11-2024
Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին