Խոսրովի արգելոցում, փամփուշտ են գտել․ որսագողության մասին ահազանգ
Նարինե Կիրակոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Խոսրովի արգելոցում հնագիտական պեղումներ են կատարո՞ւմ
Նման հարց ծագեց, երբ մեզ ուղարկեցին այս նկար-պատճեները, որոնք հրապարակվել են ըստ նկարի վրայի ժամանակացույցի մոտ կես օր առաջ։ Այսինքն սրանք թարմ լուսանկարներ են։ Նկարում օգտատերը փամփուշտի վրա է ուշադրություն դարձնում և նշում, որ այն "Խոսրովի անտառ" պետական արգելոցի տարածքից է հայտնաբերվել։ Սրանով հավանական որսագողության մասին է երևի ահազանգում։ Սակայն փամփուշտից բացի, օգտատերն իր ընկերներին նշելով հրապարակել է նաև նկարներ, նախկին Երևանի կենդանաբանական այգու տնօրեն, FPWC հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանին պատկանող տուրիստական Ranger Campus Eco Lodge ընկերության էկո-տնակներից։ Այդ նկարներում օգտատերը հնագիտական հանածոների (կավե իրերի մնացորդներ, ոսկորներ) պատկերներ է նաև հրապարակել, որտեղ նույնպես մակնշվում է "Խոսրովի անտառ" պետական արգելոցը։
Մենք բացի օգտատիրոջ նկարներից, հրապարակում ենք նաև այդ էկո-տնակների, որոնք արգելոցի սահմանին են գտնվում, հանգստյան վայրի մասին տեղեկություն, որտեղ նշվում է կապը Ռուբեն Խաչատրյանի մասնավոր, այսինքն սեփական բիզնեսի մասին։
Որպես էկո-լրոգրող և "Էկո-մեդիա" լրագրողական ցանցի համահիմնադիր, ակնկալում եմ, որ համապատասխան հետաքննություն կանցկացվի նախ Շրջակա միջավայրի նախարարության, Ընդերքի և բնապահպանության տեսչության, բնագիտական ոլորտի մասնագետների, հնագետների և այլ շահագրգիռ գերատեսչությունների կողմից։
Նախ, որպեսզի հասկանանք, փամփուշտը և հանածոները կոնկրետ որտեղի՞ց են գտել, հետո պարզել, թե մասնավոր ընկերությունը, ի դեմս այդ էկո-տնակային հանգստյան վայրի ի՞նչ արտոնություններ ունի արգելոցի տարածք մտցնել զբոսաշրջիկներին, կամ արգելոցի սահմանային, բուֆեռային գոտում, այն էլ հնագիտական արտեֆակտներ տեղաշարժել առանց մասնագետների ներկայության։ Թեպետ, եթե պարզվի, որ իսկապես արգելոցի տարածքում է, ապա սա արդեն քրեական գործ հարուցելու հիմք է, քանի որ ԱՐԳԵԼՈՑներն ունեն ամենախիստ վերահսկման ռեժիմը և մարդու միջամտությունը լիովին բացառվում է։ Սա նաև ի ցույց է դնում ներկայիս արգելոցի ղեկավարության սխալ, կամ չեղած աշխատանքի մասին և կարիք ունի նաև անցկացնել ծառայողական հետաքննություն։
Չմոռանանք, որ Խոսրովի արգելոցում բացի կենդանական աշխարհից, որոնց գոհարներից է Առաջավորասիական ընձառյուծը, պետության կողմից պահպանվում են նաև մոտ 50 գյուղատեղի, իրենց ամրոցներով, քրիստոնեական և նախաքրիստոնեական հուշարձաններով։ Ընդհանուր առմամբ, արգելոցի տարածքում մոտ 800 հուշարձան է գույքագրվել։ Արգելոցը Հայաստանի պատմության կարևոր վկաներից է և եթե այն պահպանության է դրված, ուրեմն ոչ մեկն իրավունք չունի այն սարքել միջանցիկ բակ։
Բնապահպանական թեմաներ լուսաբանող "Էկո-մեդիա" լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյան
Էկո- Մեդիա ցանց
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Armenian Monuments
Khosrov Forest State Reserve/ "Խոսրովի անտառ" պետական արգելոց
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia»։