1338 դիտում
09:11 26-09-2014
Բազմաթիվ խախտումներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը Բնապահպանության նախարարության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներով «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում մի շարք խախտումներ են հայտնաբերվել»:
Թերթը նշում է, որ մասնավորապես, արգելոցի պահպանական գոտում` Գառնի համայնքի Ազատ գետի ափամերձ տարածքում, ընդլայնվել է հողամասի մակերեսը, որի արդյունքում փոխվել է գետի հունը և էական վնաս է հասցվել շրջակա միջավայրին: Բացի այդ, պարզվել է, որ բավարար հսկողություն չի իրականացվում արգելոցի տարածք մուտք գործող ավտոճանապարհների նկատմամբ, ճանապարհների ուղեփակոցները պատշաճ չեն հսկվում, արգելոցի սահմաններին և մուտքերին տեղադրված չեն անհրաժեշտ քանակով նշասյուներ և հսկողության տեխնիկական միջոցներ, տեսուչները լիարժեք ապահովված չեն ժամանակակից տեխնիկական և տրանսպորտային միջոցներով: Իսկ համայնքային արոտավայրեր տանող ճանապարհների բացակայության արդյունքում օգտագործվում են արգելոցի տարածքները:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
16043 դիտում
12:57 13-08-2017
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը շարունակվում է
3524 դիտում
13:57 24-08-2017
«Խոսրովի անտառ» արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանվել. ԱԻՆ
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1342 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»