211652_close_icon
views-count2275 դիտում article-date 19:21 21-02-2022

Երեւանում «Եվրանեսթ»-ի բյուրոյի նիստին ԱլԳ երկրներից մասնակցել են Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանները

Փետրվարի 21-ին Երեւանում տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ մասնակցել են Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի պատվիրակությունների ղեկավարները:

Նիստի ընթացքում Արեւելյան գործընկերության երկրների պատգամավորները ներկայացրել են իրենց երկրներում ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն:

Քննարկվել են նաեւ Եվրոպական միությունում եւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգային ու քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Փետրվարի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունենալու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը:

Նմանատիպ նյութեր