1648 դիտում
19:34 21-02-2022
Կովիդով ծանր հիվանդների 81%-ը պատվաստված չէ. ԱՆ
Առողջապահության նախարարությունը մի քանի վիճակագրական տվյալ է ներկայացնում պատվաստումների արդյունքների վերաբերյալ։
Ըստ այդմ՝
Դրական թեստ ունեցողների 77%-ը պատվաստված չէ։
Դրան զուգահեռ պատվաստված չէ հոսպիտալացվածների 83%-ը։
Բացի այդ, ծանր վիճակում գտնվողների 81%-ը պատվաստված չէ։
Նշենք, որ վերջին 1 օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 293-ով։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։
Նշենք նաեւ, որ փետրվարի 21-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1 992 891 պատվաստում է կատարվել։ Առաջին դեղաչափը ստացել է 1 077 319 մարդ, երկրորդ դեղաչափը` 896 723։
Նմանատիպ նյութեր
964 դիտում
17:06 17-03-2022
Պատերազմով և կովիդով պայմանավորված երկարաձգվել է ընկերությունների պարտավորությունների կատարման ժամկետը
3057 դիտում
19:50 18-01-2016
Բժիշկները շարունակում են պայքարել ծանր հիվանդների կյանքի համար
Այս բաժնից
796 դիտում
22:14 09-05-2024
Բագրատ սրբազանը գործող այս ընդդիմությանը չպետք է մոտ թողնի շարժման կառավարմանը. Դավիթ Շահնազարյան
559 դիտում
22:13 09-05-2024
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին