211652_close_icon
views-count2555 դիտում article-date 17:49 21-02-2022

Հանցագործությունները կատարվել են կոնկրետ հանցավոր սխեմայով. Օգտագործել են սոցցանցերն ու «Իդրամը»

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպությոններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ քրեական գործերի շարժընթացը:

Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված բնույթի  հանցագործությունները, որպես կանոն, կատարվել են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ: Մասնավորապես, հանցագործները տարբեր սոցիալական ցանցերում և առավելաբար «facebook.com» սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն են հաստատել և վարում նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ:

Նմանատիպ նյութեր