29884 դիտում
12:00 19-02-2022
Շղթայական ավտովթար՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են Jaguar-ը, Toyota-ն, 2 Mercedes և Opel Zafira-ն. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Jaguar, Mercedes E320, Toyota, Mercedes C180 և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի,գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Գոռ Խալաթյանն ու Ռաֆիկ Գյուլնազարյանը։
Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Պարեկային ծառայությունում պարզվում է վարորդների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+