211652_close_icon
views-count21369 դիտում article-date 18:43 18-02-2022

Խոշոր ավտովթար Երևանում Չարենցի փողոցում բախվել են Mercedes-ն ու բեռնատար ГАЗель-ը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Չարենցի փողոցում բախվել են Սասուն Պետոյանի վարած Mercedes մակնիշի և Հրաչյա Կիրակոսյանի վարած ГАЗель  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով,  ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժանաել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Սուրեն Ղարիբյանն ու կրտսեր պարեկ Վահե Մեսրոպյանը:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր