211652_close_icon
views-count1523 դիտում article-date 17:50 18-02-2022

2021 թ-ին նախորդ տարվա համեմատ ստացվել է 35%-ով ավելի դիմում-բողոք․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականի ընթացքում ստացել է 654 դիմում-բողոք՝ 2020 թ-ի 426-ի փոխարեն կամ մոտ 35%-ով ավելի։
Ստացված դիմում-բողոքներից, օրենքով սահմանված կարգով, 32-ը վերադարձվել է, 88-ը՝ վերահասցեագրվել, 151-ին տրվել են համապատասխան պարզաբանումներ։
Քաղաքացիներից ստացված 390 դիմումների հիման վրա իրականացվել են վարչական վարույթներ, որոնցով կազմակերպվել են վարչական լսումներ:
 
Ընդհանուր առմամբ, 2021 թ-ին Տեսչական մարմնի կողմից հարուցվել է 1462 վարչական վարույթ, այդ թվում՝  Տեսչական  մարմնի  նախաձեռնությամբ՝  1072 (ՀՀ իրավապահ  մարմիններից,  ՀՀ պետական այլ մարմիններից  ստացված  գրությունների,  ահազանգերի  և այլ հիմքերով),  դիմումի հիման վրա՝ 390։

Կարգադրագրով  տրված  առաջադրանքների  կատարումը պարզելու  նպատակով հարուցվել է 238 վարչական վարույթ։
 
2021 թվականին հարուցված վարչական վարույթների թիվը 2020 թվականի համեմատությամբ աճել է 37,8%, իսկ 2019 թվականի համեմատությամբ՝ 14,3% նվազել։
 
Խախտումները վերացնելու համար տրվել է 453 կարգադրագիր՝ առաջադրանք տալու վերաբերյալ, խախտման բացակայության հիմքով՝ 921 վարույթ կարճվել է, այդ թվում 117՝ դիմումից  հրաժարվելու  հիմքով։ 

Վարչական վարույթների արդյունքում  տնտեսավարող սուբյեկտների և  դրանց ծառայողների  նկատմամբ  որպես  պատասխանատվության  միջոցներ կիրառվել են  նախազգուշացումներ  և  տուգանքներ,   ընդունվել  է 450 որոշում  տույժ նշանակելու մասին։
 
 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի
 իրազեկման, խորհրդատվության և հանրության
հետ տարվող աշխատանքների բաժին

Նմանատիպ նյութեր