211652_close_icon
views-count5537 դիտում article-date 11:55 18-02-2022

ՀայՓոստի iNovation դուստր ձեռնարկության IT մասնագետները վարպետության դաս են անցկացրել Պոլիտեխնիկի ուսանողների համար

ՀայՓոստ ընկերության Այնովեյշն (iNovation) դուստր ձեռնարկության գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը և Պրոդուկտների զարգացման և թողարկման գծով տնօրեն Գրիգորի Ղազարյանը վարպետության դաս անցկացրին Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար:
Արթուր Հարությունյանը ուսանողներին ներկայացրել է Այնովեյշն (iNovation) ընկերությունը,  գրանցած ձեռքբերումները, բարձրակարգ ծրագրավորողների թիմի կողմից մշակված ծրագրային լուծումները, ինչպես նաև զարգացման հեռանկարները։

ՏՏ կառավարում և աութսորսինգի մոտեցումները թեմայով ուսանողների հետ տեղեկատվական հանդիպման շրջանակում Գրիգորի Ղազարյանը ներկայացրել է ՏՏ կառավարման մեխանիզմները, գործընթացները, ինչպես նաև կիսվել է, թե ներկայումս ինչ տեսակի ՏՏ աութսորսինգ է իրականացվում և որը ինչ մոդելով է աշխատում։

Պոլիտեխնիկական համալսարանում ուսանողների հետ տեղեկատվական հանդիպման ավարտին Այնովեյշն (iNovation) դուստր ձեռնարկության ՏՏ մասնագետները ուսանողների հետ քննարկել են աութսորսինգի տեսակների առավելությունները և  ժամանակակից թվային աշխարհում իրականացման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը 2021թ. նոյեմբերի տասնչորսին ստորագրել են համագործակցության հուշագիր, որը միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը:
 
​ՀայՓոստ ՓԲԸ
 

Նմանատիպ նյութեր