211652_close_icon
views-count884 դիտում article-date 15:55 08-02-2021

Թավջութակահար Ալբան Գերհարդը վարպետության դաս է անցկացրել հայ երաժիշտների հետ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նավագախմբի հրավերով Հայաստանում է BBC Music Magazine, International Classical Music Awards (ICMA)-ի մրցանակակիր, անվանի թավջութակահար Ալբան Գերհարդը: Երեկ՝ փետրվարի 7-ին, Ա. Խաչատրյան
համերգասրահի «Լուիզ Մանուկյան-Սիմոն» սրահում Գերհարդն անվճար վարպետության դաս է անցկացրել երիտասարդ, տաղանդավոր հայ թավջութակահարների հետ:
 
Վարպետության դասին մասնակցել են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական, Ավետ Գաբրիելյանի անվան և այլ երաժշտական դպրոցների սաներ Անդրանիկ Աղաջանյանը, Արտյոմ Իոանիսյանը, Նարեկ Հեքեքյանը, Միքայել Կարախանյանն ու Ալեքս Գրիգորյանը: Գերհարդը նշել է, որ հաճելիորեն զարմացած է պատանիների կատարողական վարպետությամբ և տաղանդով:
 
Այսօր՝ փետրվարի 8-ին, աշխարհահռչակ թավջութակահարը համերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Գերհարդը կներկայացնի երբևէ գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Դվորժակի թավջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի հայտնի Թիվ 5 սիմֆոնիան:

Նմանատիպ նյութեր