211652_close_icon
views-count1321 դիտում article-date 13:09 17-02-2022

Միայն ՌԴ–ի հետ համագործակցությունն է Հայաստանի անվտանգության երաշխիքը. Քոչարյան. Armeniasputnik.am

Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ պատերազմի արդյունքների Միայն ՌԴ հետ համագործակցությունն է Հայաստանի անվտանգության երաշխիքը։

Sputnikarmenia.am-ի փոխանցմամբ՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հավելելով, որ միակ աշխատող տարբերակը ՌԴ կողմից անվտանգության երաշխիքի ապահովումն է։

Նրա խոսքով` պատերազմը մի շարք խնդիրներ բացահայտեց. Ռուսաստանի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց ՌԴ–ի միջամտության և օժանդակության որոշակի սահմաններ։

Ավելին` ըստ Քոչարյանի` մինչ օրս չկա պատասխան, թե ինչու էր Վրաստանի օդային տարածքը փակ ռազմական բեռնափոխադրումների համար։ Առաջին երկու շաբաթների ժամանակ փակ էր նաև Իրանի օդային տարածքը։ Քոչարյանը կարծում է, որ այս երկու գործոնը շեշտակի ազդեցություն ունեցան պատերազմի արդյունքների վրա։

«Ռուսաստանի միջնորդ լինելը ԼՂ կարգավորման հարցում էականորեն սահմանափակում է ՌԴ–ի` քայլեր ձեռնարկելու ազատությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր