211652_close_icon
views-count48749 դիտում article-date 10:45 15-02-2022

Երևանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Կոտայքի մարզի ԳԳՄ տնօրենը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գևորգ Շագոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 12-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում Երևանի բնակիչ Մհեր Խչեյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ալեք Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Լիանա Դանիելյանին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանույան պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն Մ. Խչեյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Կոտայքի մարզի ԳԳՄ տնօրեն։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր