211652_close_icon
views-count20463 դիտում article-date 23:31 28-09-2020

Արտակարգ դեպք Երևանում. «Երևան» բժշկական կենտրոնի հարևանությամբ՝ գազախողովակի տակ, հրդեհ է նկատվել. օպերատիվ են գործել հրշեջներն ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄ-ի ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայում: Ժամը 14:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երևան» բժշկական կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները մարել են գազի խողովակի տակ մոտ 20 քմ մակերես ընդգրկող խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄ-ի վթարային ծառայության աշխատակիցները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր