211652_close_icon
views-count2303 դիտում article-date 15:57 14-02-2022

Սպիտակի երկրաշարժից հետո սա ամենաուժեղ ցնցումն էր տարածաշրջանում. երկրաբան

Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդ է եղել։ Սպիտակի երկրաշարժից հետո սա ամենաուժեղ ցնցումն էր տարածաշրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս հայտնեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը։

Նրա խոսքով` հետցնցումները բնորոշ են նման երկրաշարժերին: Մասնագետը հիշեցրեց, որ նախորդ տարի օգոստոսին նույն էպիկենտրոնում` Ջավախքի ընդարձակման գոտում, տեղի ունեցած երկրաշարժի առաջին օրը գրանցվել էր 69 հետցնցում, իսկ 40–րդ օրը հետցնցումների թիվը հասել էր 223–ի։

«Փետրվարի 13-ին  գրանցված 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգինն էր, քանի որ մագնիտուդը բարձր էր, շատերն են զգացել և վախեցել։ Եթե նախորդ տարվանից հաշվենք, մինչ այժմ տեղի ունեցած բոլոր երկրաշարժերը ուժեղ չեն եղել։ Բայց այս անգամ գրանցվել է 5.2 մագնիտուդ, որը  համարվում է չափավոր ուժեղ և շատ հավանական է, որ երեկվա երկրաշարժի հետցնցումները տևեն մի փոքր ավելի »,–ասաց Մարգարյանը։

Փետրվարի 13ին ժամը 22:25 ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19 և արևելյան երկայնության 43.97 աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-ՀայաստանԲավրա քաղաքից 13 կմ հյուսիս-արևելքօջախի 10 կմ խորությամբ,5.4 մագնիտուդով երկրաշարժԷպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում 6-7 բալԼոռու մարզում 5-6 բալԱրագածոտնիՏավուշիԿոտայքիԱրմավիրի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր