211652_close_icon
views-count2786 դիտում article-date 15:05 14-02-2022

Բաց մի թողեք աշխարհահռչակ Ալեսանդրո Սաֆինայի՝ «Սիրո երգեր» ծրագրով անմոռանալի երեկոն

Փետրվարի 15-ին, ժամը 20:00-ին` «Դվին Մյուզիք Հոլ»-ում տեղի կունենա աշխարհահռչակ իտալացի երգիչ եւ դերասան Ալեսանդրո Սաֆինայի՝ «Սիրո երգեր» ծրագրով անմոռանալի երեկոն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր` Նիկոլա Սիմոնի:
 
Ծրագրում կհնչեն հայտնի հիթեր, Էնիո Մորիկոնե, Նինո Ռոտա, Չարլի Չապլինի «Սմայլ», Շարլ Ազնավուր, երգեր սիրված ֆիլմերից և հոլիվուդյան մյուզիքլներից, նաև դուետներ ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սիրանուշ Գասպարյանի հետ և իհարկե բազմամիլիոնանոց երկրպագուների սիրելի Luna Tu-ն` հայտնի «Կլոն» հեռուստասերիալից:

Համերգից առաջ հյուրերը կունկնդրեն սիրված ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանին` իր ջազ տրիոյի  կատարումներով:
Երեկոյի բոլոր հյուրերի համար հատուկ անակնկալներ է պատրաստել համերգի գլխավոր հովանավոր «Sonati» Art made textile լյուքս դասի անկողնային պարագաների և տնային հագուստի հայկական ընկերությունը։

Տոմսի արժեքը` 40,000-55,000 դրամ` ներառյալ ընթրիքը:
Դրես կոդ. կանայք` երեկոյան զգեստ, տղամարդիկ` դասական կոստյում:
Համերգի տոմսերը  կարելի է ձեռք բերել զանգահարելով 044470024//
077805687// 099955225 հեռախոսահամարներին, ինչպես նաև Ticketon.am և Toms.am կայքերի միջոցով: 

https://www.facebook.com/sonati.armenian.textile/videos/518716992858944/?extid=CL-UNK-UNK-UNK-AN_GK0T-GK1C
 

Նմանատիպ նյութեր