211652_close_icon
views-count4050 դիտում article-date 23:25 30-01-2022

Իտալացի աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինայի  տեսաուղերձը հայ հանդիսատեսին

Փետրվարի 13-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան: Սիրված տենորը Երևանում սպասվող  երաժշտական  տոնին ընդառաջ, իր տեսաուղերձն է հղել հայ հանդիսատեսին.<< Ողջո՛ւյն Երևան, կտեսնվենք փետրվարի 13-ին  իմ համերգին, սիրով կսպասեմ Ձեզ, մինչ հանդիպում>> ։

Իտալացի տենորը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Հարվածային գործիքներ՝ Պաոլո Պրիզոն։ Երևանյան մենահամերգի ընթացքում Ալեսանդրո Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:

Համերգի գլխավոր հովանավոր և կազմակերպիչ  Sonati Art Made Textile ընկերություն: (https://www.facebook.com/sonati.armenian.textile):

Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketon.am կայքից և Արամ Խաչատրյան համաերգասրահի տոմսարկղից:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր