211652_close_icon
views-count2145 դիտում article-date 13:43 07-02-2022

Ալեսանդրո Սաֆինան «Սիրո երգեր» ծրագրով ելույթ կունենա նաև Դվին Մյուզիք Հոլում

Ալեսանդրո Սաֆինայի՝  տարվա ամենառոմանտիկ երեկոն  «Դվին Մյուզիք Հոլ»-ում տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 20:00-ին` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր` Նիկոլա Սիմոնի: Համերգային ծրագրում կհնչեն նաև դուետներ ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սիրանուշ Գասպարյանի հետ, իսկ համերգից առաջ հյուրերը կունկնդրեն սիրված ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանին` իր ջազ տրիոյի հետ միասին:
 
Ծրագրում կհնչեն հայտնի հիթեր Էնիո Մորիկոնե, Նինո Ռոտա, Չարլի Չապլինի «Սմայլ», Շարլ Ազնավուր, երգեր սիրված ֆիլմերից և հոլիվուդյան մյուզիքլներից, ինչպես նաև երգչի բազմամիլիոնանոց երկրպագուների սիրելի Luna Tu-ն` հայտնի «Կլոն» հեռուստասերիալից:
 
«CNN» ամերիկյան հեռուստաընկերությունը Ալեսանդրո Սաֆինային ճանաչել է աշխարհի փոփ-օպերային թատրոնի երեք խոշորագույն տենորներից մեկը, իսկ «People» ամսագիրը շնորհել է նրան մոլորակի ամենահմայիչ տղամարդու տիտղոսը: Սաֆինան հանդես է եկել երաժշտական զուգերգերով և թողարկել է ձայնագրություններ Էլթոն Ջոնի, Ռոդ Ստյուարտի, Մարիոս Ֆրանգուլիսի, Սումի Յոյի, Սառա Բրայթմանի, Անդրեա Բոչելիի, Խոսե Կարերասի, Բարբարա Հենդրիքսի և այլոց հետ: Սաֆինան համարվում է Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի սիրելին, նրա ելույթները մշտապես զարդարում են այլ բարձրաշխարհիկ հանդիսությունները. Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի և Մոնակոյի արքայազն Ռենիյեի հրավերներով, այլոց թվում:
 
Երեկոյի բոլոր հյուրերի համար հատուկ անակնկալներ է պատրաստել համերգի գլխավոր հովանավոր «Sonati» Art made textile լյուքս դասի անկողնային պարագաների և տնային հագուստի հայկական ընկերությունը։
 
Տոմսի արժեքը` 40,000-55,000 դրամ` ներառյալ ընթրիքը:
 
Դրես կոդ. կանայք` երեկոյան զգեստ, տղամարդիկ` դասական կոստյում:
Համերգի տոմսերը,  կարելի է ձեռք բերել զանգահարելով 044-47-00-24, 077-80-56-87, 099-95-52-25 հեռախոսահամարներին, ինչպես նաև Ticketon.am և Toms.am կայքերի միջոցով:
 
Տեղերը խիստ սահմանափակ են:

Նմանատիպ նյութեր