211652_close_icon
views-count64043 դիտում article-date 15:04 13-02-2022

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ճամբարակում բախվել են Nissan X-Trail-ն ու ВАЗ 2106-ը. կա 8 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ. ժամանել են մարզի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում:

Ժամը 13:10-ի սահմաններում  Ճամբարակ քաղաքում բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում  առաջին բուժօգնությունն են ստացել,  ապա տեղափոխվել բժշկական կենտրոն:

Վարորդներին և  վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից մի քանիսին քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց;

Օպերատիվորեն  ժամանել են  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր