Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սևանի թերակղզու խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն. վերջինս կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Սևանի թերակղզու խաչմերուկում բախվել են  Mercedes և Nissan Tiida  մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է:
Մահացածին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանելէ քննչական խումբը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և  վիրավորի ինքնությունը: 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


