Ռուբեն Վարդազարյանը պատմում է իր վրա ճնշումների մասին՝ իշխանական մամուլի միջոցով. aravot.am
aravot.am-ը գրում է. Այսօր խորհրդարանում դատական համակարգի անկախության սպառնալիքների թեմայով քննարկում էր կազմակերպվել:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը ներկայացրեց հիմնական խնդիրները՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացում եւ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ:
Քննարկմանը մասնակցում էր ԲԴԽ-ի լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Հարցին՝ 2019-ից ԲԴԽ նախագահն եք, այդ ժամանակ նման ցանկություն չի՞ եղել, որ մակագրման համակարգը առգրավվի: Վարդազարյանը պատասխանեց, որ ինչ ներդրվել է համակարգը, փորձել է հասկանալ՝ արդյոք մի տեղից այն կառավարվո՞ւմ է, թե՞ չէ. «Մտածում էի՝ եթե ծրագիրը գրվել է մարդու կողմից, ուրեմն այդ ծրագրին միջամտելը նույնպես հնարավոր է մարդու կողմից, առնվազն՝ ծրագրավորողների:
Բազմաթիվ անգամ փորձեր եմ արել՝ հասկանալու համար ու ինքս իմ մեջ համոզվեցի, որ արտաքին միջամտություն այդ համակարգի վրա անել հնարավոր չէ: Այդ համակարգին միջամտելը դարձավ քրեորեն հետապնդելի արարք»:
Մանրամասներն՝ այստեղ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի