211652_close_icon
views-count3959 դիտում article-date 17:20 19-06-2020

Խստորեն դատապարտում եմ դատավորի ընտանիքը թիրախավորելը և սպառնալիքներ հնչեցնելը. Ռուբեն Վարդազարյանը՝ Քոչարյանին գրավով ազատած դատավորի մասին. ArmDaily.am

Այն, ինչ կատարվում է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի և նրա ընտանիքի շուրջ, խիստ մտահոգիչ է: Այս մասին [url=https://armdaily.am/?p=96796&l=am&fbclid=IwAR0zEYGneSeTaSTSp_8vZli1Ti1_WGbmYa_a8K6JSJmRKBBP-DwtUssuF94]ArmDaily.am[/url]-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Նա նշել է, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր պաշտոնական դիրքորոշումը դեռ կհայտնի: «Բայց մինչ այդ, ցանկանում եմ իմ անձնական դիրքորոշումը հայտնել՝ որպես ՀՀ քաղաքացի, իրավաբան, և ուղղակի մարդ: Միշտ կողմնակից եմ եղել առողջ և կառուցողական քննադատությանը ցանկացած հարթակում, սակայն բացասական եմ վերաբերվում ատելության խոսքին, հայհոյանքներին, որոնք տեղ են գտել մամուլում և սոցիալական ցանցերում: Խստորեն դատապարտում եմ դատավորի ընտանիքը թիրախավորելը և սպառնալիքներ հնչեցնելը նրանց հասցեին: Աստված մի՛ արասցե նման սպառնալիքներն իրականություն դառնան: Բացի անձնական ողբերգությունից դրանք աղետալի կլինեն ոչ միայն դատական իշխանության համար, այլև կխարխլեն մարդկային առողջ փոխհարաբերությունները և վտանգի տակ կդնեն երկրի իրավական անվտանգությունը»,-ասել է Ռուբեն Վարդազարյանը։

Նմանատիպ նյութեր