Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է նոր ձևավորված դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի որոշմամբ, Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է նոր ձևավորված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
«Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 21.12.2017թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-34-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝
ՈՐՈՇՈւՄ ԵՄ
1. Ռուբեն Վարդազարյանին նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 26-ից», - նշված է որոշման մեջ։