211652_close_icon
views-count15245 դիտում article-date 17:47 10-02-2022

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի ձմեռային զվարճանքների գոտում ձյունագնաց, սահնակ և դահուկ վարելուց հետո կարող եք տաք անկյունում հյուրասիրվել գյուղական համեղ ուտեստներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի մարզի Լեռնանիստ  գյուղը  հայտնի է  նաև  ձմեռային  կյանքով:

Լեռնանիստի  ձմեռային զվարճանքների գոտին գտնվում է Երևան- Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում։

Ցանկացած այցելու իր ձմեռային հանգիստը  կարող է  անցկացնել  ձյունառատ գոտում դահուկ, սահնակ, ձնագնաց  վարելով, ինչը կհոգացնի  ադրենալինի սիրահարներին,  այդ ամենից հետո էլ կարող են օգտվել տարածքում գտնվող թեյելու համար տաք անկյունից և կարող են  համեղ սնվել նաև գյուղական հյուրընկալ հյուրատներում:

Լեռնանիստում ձմեռային զվարճանքների գոտին  շատ հարմար է նաև ընտանիքի անդամներով կամ ընկերներով ժամանակ անցկացնելու համար: Գներն էլ մատչելի են,  իսկ մեկ անգամ այցելելով, կզգաք աշխատակազմի հյուրընկալ ու հոգատար վերաբերմունքը:

Լեռնանիստի ձմեռային զվարճանքների գոտի  այցելելու  համար  ցանկացողները կարող են նախօրոք զանգահարել նշված հեռախոսամարներով.  094-66-88-25, 043-14-34-21
 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր