211652_close_icon
views-count468174 դիտում article-date 11:25 14-02-2017

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. Լեռնանիստ գյուղում շենք է փլուզվել. կան զոհեր և վիրավորներ. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Լեռնանիստ գյուղում՝ շենքի տանիքում մնացած ձյան պատճառով խոշոր փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ՝ դարձյալ, ըստ նախնական տեղեկությունների, փլատակների տակ քաղաքացիներ կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Լեռնանիստ գյուղ են ժամանել Հրազդանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, ինչպես նաև Հրազդանի հիվանդանոցի հերթապահ խմբերը։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նույն վարչության Հրազդանի քննչական բաժնի քննիչները՝ քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լայերտ Գրիգորյանի և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Քաղաքացիները, փրկարարները ոստիկանների և բժիշկների հետ համատեղ աշխատանքներ են կատարում՝ պարզելու՝ փլատակների տակ քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ աշխատակիցներ, հաստատ, կան այնտեղ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքը, որը փլվել է, օգտագործվում էր որպես մթերային խանութ և այն կառուցվել էր ԽՍՀՄ տարիներին։ Այս պահին փրկարարները և ոստիկանները փորձում են պանելների տակից դուրս բերել մահացածներին։ *** 12։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վերամբարձ կռունկի օգնությամբ պանելները հեռացվեցին և այնտեղից դուրս բերվեց 2 մահացած դի։ Եվս 2 հոգի մինչ այդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։ Փլուզման վայրում հայտնաբերվել է նաև ամբողջովին վնասված Mitsubishi Pajero IO ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, պատկանել է մահացածներից մեկին։ Մահացածներից մեկն էլ խանութի սեփականատիրոջ կինն է, ինչի մասին ֆոտոլրագրողին հայտնել է մահացածի ամուսինը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճիշտ կլինի, որպեսզի ՀՀ կառավարությունը Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրի վերամբարձ կռունկներ, որպեսզի նման դեպքերում փրկարարները ժամերով չընկնեն՝ վերամբարձ կռունկ ման գան։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 219+
219+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր