Վիգեն Սարգսյանը որևէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չէ. .aravot.am
aravot.am-ը գրում է. Շուրջ երեք տարի քննվող քրեական գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցումներին ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանի անունը շոշափող քրեական գործը հարուցվել է 2019թ ապրիլի 12-ին։
Պաշտոնական հաղորդագրություն տարածվեց ՔԿ-ի կողմից, թե քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքի առթիվ։
Հատուկ շրջանառության մեջ դրվեց Վիգեն Սարգսյանի անունը՝ նշելով, որ հենց նրա պաշտոնավարման օրոք են եղել չարաշահումները։
Մանրամասներն՝ այստեղ