211652_close_icon
views-count4155 դիտում article-date 12:42 03-07-2015

Սդղի գյոլի ծեծկռտուքի գործով որպես մեղադրյալ ներգրավված Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի եղբայրը ցուցմունքներ չի տալիս ու դեռ հայտնի չէ, թե մինչեւ երբ է լռություն պահպանելու

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը՝ Աղալարը, ով որպես մեղադրյալ է ներգրավված Գորիսի «Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործով, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արմեն Խաչատրյանը: Սուրեն Խաչատրյանի եղբայրը մեղադրանքի վերաբերյալ եւս դիրքորոշում չի հայտնել: Հարցին, թե մինչեւ վերջ է լռություն պահպանելու, պատասխանեց. «Չեմ կարող ասել»: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/04/51695/]հայտնել էր[/url], որ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 2-ին Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Հարություն Զաքարյանի դիմումի հիման վրա: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին վերջինս հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Գորիս-Երևան ավտոճանապարհի Հարժիս գյուղի հատվածում ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս, սակայն ոստիկանների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Հ. Զաքարյանը ստում է, այլ նրա հետ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Գորիսի տարածքի Սդղի Գյոլ կոչվող վայրում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Դերենիկ Ղևոնդյանի միջև: Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ երկու կողմից էլ կային վիրավորներ: Իսկ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ծեծկռտուքին մասնակցել են 40-ից ավելի երիտասարդներ, որոնց մեջ է եղել նաև Սյունիքի մարզպետ, «մեծն Լիցկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը:

Նմանատիպ նյութեր