211652_close_icon
views-count48073 դիտում article-date 17:52 09-02-2022

Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից մեկը մահացել է. վարորդն էլ տեղում էր մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Դավթյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար,  որն անզգուշությամբ առաջացրել է  2  կամ ավելի մարդու մահ)  հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նշված քրգործը հարուցվել է հունվարի  28-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավոտվթարի փաստով:

Քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Mitsubishi Pajero-ն վարել է Իջևան քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Թանանյանը, ով տեղում մահացել էր, իսկ ուղևորներ, Իջևան քաղաքի բնակիչներ, 40-ամյա Սիրուշ Նաղդալյանը, 42-ամյա Արտակ Ծատուրյանն ու  61-ամյա Կարո Անանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն:

Երեկ՝ փետրվարի 8-ին, ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է  ստացվել հիվանդանոցից, որ իրենց մոտ տեղափոխված Կ. Անանյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձնակույտի մեջ ու բախվել ծառին:

Վթարի հետևանքով 1  հոգի տեղում մահացել էր,  3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44  հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Անդրանիկ Հովհաննիսյանի  գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էին նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողնեը՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի,  դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ  Արթուր Զոհրաբյանը:

Ժամանել էր նաև  ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ  Գարիկ Խանդիլյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի  պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝   վարչության պետ  Կարեն Հովհաննիսյանի  և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Դավթյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի      
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր