50590 դիտում
11:10 20-06-2023
Լոռու մարզում Volkswagen-ի և Opel-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը նույնպես մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել է հունիսի 13-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է Volkswagen-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Թաթուլ Քոսյանը, իսկ Opel Zafira-ն վարել է Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Նորայր Պետրոսյանը։
Վթարի հետևանքով վարորդներից Թ․ Քոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Սերյոժա Քոսյանը, 27-ամյա Կարապետ Պապիկյանն ու Opel-ի վարորդ Ն. Պետրոսյանը տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հունիսի 18-ին հիվանդանոցից ահազնագ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բազումի բաժին և, հայտնել են, որ վիրավորներից Ն․ Պետրոսյանը հիվանդանոցում մահացել է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 36 հրշեջ- փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել հրշեջ փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։
Օպերատիվ են գործել նաև Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)