211652_close_icon
views-count18933 դիտում article-date 16:25 08-02-2022

Զինվորների փոխարեն ՀՕՊ-ի հետևից գնացած սպան ԱԹՍ-ի հարվածի պատճառով կոմայի մեջ է հայտնվել. Forrights.am

Forrights.am-ը գրում է. ««Սեպտեմբերի 25-ի երեկոյան ծառայությունից վերադարձա տուն, 27-ի առավոտյան արթնացել եմ հրետանիների ձայներից: Միանգամից զանգեցի դիրքեր, չպատասխանեցին, հասկացա, որ պատերազմ է ու գնացի»,- 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մարմնական ծանր վնասվածքներ ստացած ենթասպա Կարեն Ղահիրյանի առողջական վիճակում՝ մեկ տարի անշարժացած մնալուց հետո դրական տեղաշարժ է նկատվում:

Շուրջ 20 տարի հայկական բանակում ծառայած 39-ամյա ենթասպան վիրավորվել է հոկտեմբերի 9-ին՝ 18-ամյա զինվորների փոխարեն մարտական առաջադրանք կատարելու ընթացքում:

«Հոկտեմբերի 9-ին գիշերը ժամը մեկ անց էր, ես գնացի, որ զինվորներին չուղարկեին, քանի որ ես տեղանքին ծանոթ եմ: Զինտեխնիկան տեղափոխելու ընթացքում խփեցին գլխիս: Հինգ հոգով էինք, մեկը զոհվեց, ես վիրավորվեցի, մնացածը նորմալ են»:

Կարենն ու ծառայակից ընկերները  Կարմիր Շուկայից Հադրութ Հակաօդային պաշտպանության համակարգը տեղափոխելու ընթացքում են վիրավորվել: Ենթասպան վիրավորվելուց հետո հինգ օր մնացել է կոմայի մեջ:

«ԱԹՍ-ի հարվածից մինչև հիմա բեկորը գլխիս մեջ է, չեն հանում: Վտանգավոր է: Հարվածից նաև ստամոքսս, ձեռքս և աղիքներս  են վնասվել: Երեք անգամ գլուխս են վիրահատել, երկու անգամ ստամոքս, մեկ անգամ աղիքներս, երկու անգամ էլ պարկելախոցս են վիրահատել, քանի որ շատ պարկելուց մեջքիս պարկելախոց էր առաջացել»,- ասում է նա և հավելում, որ արդեն 11 վիրահատության է ենթարկվել, առաջիկայում թիվն աճելու է: 

Կարեն Ղահիրյանը պատերազմել է Հադրութում և Մարտունիում, նաև 2016 թվականի քառօրյա պատերազմի մասնակից է: Արցախի բանակում է 2000 թվականից՝ երկու տարի որպես ժամկետային, իսկ 17 տարի՝ պայմանագրային զինծառայող:

«Մեկ տարվա ընթացքում ՊԲ-ից չեն զանգել հարցրել՝ սաղ ե՞ս, սաղ չես, ոչ մեկը չի հետաքրքրվել: Կարծես ոչ մի բան չի եղել, այդպես էլ պետք է լիներ»,- իշխանությունների անտարբեր պահվածքից սրտնեղում է պատերազմի մասնակիցը:

Կարեն Ղահրյանը Հադրութի շրջանի  Տող գյուղից է: Ամուսնացած է, երկու անչափահաս  երեխաների հայր է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր