211652_close_icon
views-count7516 դիտում article-date 21:10 23-02-2014

«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը հայտնվել է կոմայի մեջ և ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց

Ինչպես փետրվարի 21-ին [url=https://shamshyan.com/hy/article/140221194407/]տեղեկացրել էր[/url] [b]SHAMSHYAN.com[/b]-ը «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը ծայրահեղ ծանր վիճակով, բարձր ջերմությամբ, բժշկական հետազոտություն է անցել Արթիկի քաղաքացիական հիվանդանոցում: Դատապարտյալի կինը` Կարին Հակոբյանը անձամբ ներկա էր եղել հիվանդանոցում հետազոտման ժամանակ և ըստ բժիշկների տված ախտորոշման, Ա. Հակոբյանի մոտ հայտնաբերվել է «լեղաքարային հիվանդություն, միզաքարային դիաթեզ, խրոնիկական հեպատիտ, ձախ երիկամի շրջանում 3 մմ չափի քարեր» և նշել են, որ անհրաժեշտ է անհապաղ վիրահատության ենթարկել դատապարտյալին: Դատապարտյալի կինը իր մտավախություն էր հայտնել, որ ՔԿՀ վարչությունը կարող է հարմար առիթը բաց չթողնել և նրա նկատմամբ առկա թշնամությունը վերածել վրեժխնդրության` ձգձգելով Ա. Հակոբյանի բուժումը: Քիչ առաջ Կ. Հակոբյանը ահազանգեց [b]SHAMSHYAN.com[/b]-ին հայտնելով, որ ամուսնու վիճակը ծայրահեղ ծանր է և նա ընկել է կոմայի մեջ: Այդ վիճակով նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց` ՑԲ: Նա վրդովված հատնում էր, որ ոչ աշխատանքային օրերը պատճառաբանելով այնքան պահեցին Արտակին, որ նրա վիճակը լրիվ վատացավ և, եթե ամուսնու հետ մի բան պատահի, ապա մեղավոր են «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմը, ովքեր վրեժ են լուծում դատապարտյալից իրենց կոլեգային բանտ նստեցնելու համար: [url=https://shamshyan.com/hy/article/140220202951/]Հիշեցնենք, որ [/url]փետրվարի 20-ին [b]SHAMSHYAN.com[/b]-ին Կարինե Հակոբյանը տեղեկացրել էր, որ ամուսինը հրաժարվել է արդարադատության հացից և ջրից, քանի որ մտավախություն կար, որ հնարավոր է նրան վնասեն` թույնելու միջոցով:

Նմանատիպ նյութեր