25030 դիտում
23:50 28-05-2020
«Ալեն Սիմոնյանը երևի մտածում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես հետևից գրկող մարդկանց տեսակից չեմ: Ես սիրում եմ գրկել կանանց, այն էլ` առջևից». Ռուբեն Հայրապետյան. 168.am
Քիչ առաջ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել.
«Մարդուն տանել, օրերով պահել, օրերով ծեծել, օրերով ստորացնել, ստիպել տառապել, ներքաշել ընտանիքի անդամներին, մորը, տատիկին, ընկերուհուն…
Անել դա` չվախենալով ոստիկանությունից, ԱԱԾ-ից, դատարաններից և, վերջապես. Աստծուց:
Սա, ըստ ամենայնի, դեռ շատ փոքր մասն է, որ գիտենք, ու վստահ չեմ, որ ուզում եմ բոլոր մանրամասներն իմանալ:
Մի բան կարող եմ միայն ասել, որ վերադարձ այս ամենին էլ չի լինելու: Իսկ մարդակեր տեսակը` իր հովանավորներով, «փաստաբաններով», վարձու «լրագրողներով» և գյադաներով, պատժվելու են!»:
[url=https://168.am/2020/05/28/1310217.html?fbclid=IwAR2w6P2RivN8VSxxrkuBvT30GXfFNZa9DTFOtWfaNuplrwMYFN0TBERo_Q0]168.am[/url]-ը կապ հաստատեց Ռուբեն Հայրապետյանի հետ, կարդացինք ԱԺ փոխխոսնակի գրառումը, որի մասին ՀՖՖ նախկին նախագահը մեզնից տեղեկացավ, խնդրեցինք մեկնաբանել այն ու պատասխանել այն հարցին, թե իր տպավորությամբ Ալեն Սիմոնյանը սեփական նախաձեռնությա՞մբ է պարբերաբար նման գրառումներ կատարում այս կամ այն անձի հասցեին թե՞ նրան ուղղորդում կամ հրահանգում են դա անել:
Վերջինս նախ ասաց, որ չի ուզում խոսել իր քրեական գործի մանրամասներից, քանի որ իրավական երկրում, ըստ իրեն, քրեական գործի մասին կարող է խոսել, մանրամասներ հայտնել այդ գործով փաստաբանը, ով, բնականաբար, առավել տեղեկացված ու կոմպետենտ է դա անել:
Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք ԱԺ փոխխոսնակին հրահանգավորում են նման գրառումներ կատարել, Ռուբեն Հայրապետյանն ասաց.
«Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանի կոնկրետ այս գրառումը հրահանգավորված է, բայց նա իզուր է շտապում: Ալեն Սիմոնյանը երևի կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես հետևից գրկող մարդկանց տեսակից չեմ: Ես սիրում եմ գրկել կանանց, այն էլ` առջևից: Իսկ եթե ինքը շատ է ուզում, հատուկ այդպիսի տեսակ կա, ովքեր հետևից գրկում են: Թող չշտապի: Շուտով իրեն հետևից կգրկեն»,-ապա մեկ անգամ ևս շեշտեց, որ ինքը գրկում է միայն կանանց:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
322 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
451 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
868 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը