211652_close_icon
views-count1476 դիտում article-date 13:06 08-02-2022

Արմեն Ռուստամյանն ԱԺ-ին առաջարկում է հայտարարությամբ արձանագրել Հայաստանի կարմիր գիծը

Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է և պետությունը հայտնվել է պատմական վերջին ժամանակահատվածում ամենալուրջ մարտահրավերներով լեցուն մի միջավայրում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Թուրք-ադրբեջանական տանդեմը անթաքույց հստակ հայտարարում է՝ ինչի՞ է ձգտում, ո՞րն է իր կենսական շահը, և դրանք ուղղակի հակասում են Հայաստանի շահերին: Մեզ ակնհայտ մարտահրավեր է նետված, այդ մարտահրավերը մենք ուղղակի կամ անտեսում ենք, կամ էլ ոչ ադեկվատ օրակարգերով զբաղվում: Այն օրակարգը, որ մենք հիմա քննարկում ենք, բացարձակ կապ չունի Հայաստանին սպառնացող մարտահրավերների հետ։ Թուրքիան և Ադրբեջանն ուղղակի արձանագրել են, որ առաջնորդվելու են 4 խնդրի լուծմամբ՝ պարտադրելու են Հայաստանին ճանաչել բոլոր ապօրինի սահմանները, հրաժարվել ցեղասպանությունից , բավարարել Ադրբեջանի պահանջները Արցախի հարցով և «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Այս ամենը սևով-սպիտակի վրա գրված է այն հռչակագրում, որը վավերացրել են Թուրքիան և Ադրբեջանը` դա «Շուշիի հռչակագիրն» է։ Մենք դրան չունենք ադեկվատ արձագանք, իսկ այն, ինչ արձագանքվում է, ուղղակի սպասարկում է այն, ինչը որ այսօր հայտարարում է Թուրքիան՝ ցեղասպանությունը թողնում ենք սփյուռքին, ասում ենք, որ մենք որևէ պահանջ չունենք սահմանների ճշգրտումների հետ կապված, ասում ենք, որ Ադրբեջանի կազմում պետք է մնա Արցախը, որովհետև տեսականորեն անգամ լուծում գոյություն չունի, անհասկանալի ձևակերպումներով խուսափում ենք «Զանգեզուրի խնդրից»»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանին մնում է մեկ շանս՝ կա՛մ այս հարցը լուծում ենք այստեղ՝ խորհրդարանում, ուղղակի արձանագրելով մեր կարմիր գծերը, հայեցակարգը, կա՛մ այն կատարվելու է խորհրդարանից դուրս։

Նմանատիպ նյութեր