211652_close_icon
views-count7084 դիտում article-date 10:31 09-09-2016

Այդ շորթիչ կարմիր գիծը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքացի Զ.–ն, անկեղծ ասած, մի քիչ ցրված մարդ է։ Օրերս նա 1 ժամ կայանվեց Կորյունի փողոցում, «պոնչիկանոցի» հատվածում։ Քաղաքացի Զ-ն շտապում էր։ Նա SMS–ով բարեխղճորեն փոխանցում է կայանման համար նախատեսված 100 դրամ վարձը։ Գումարը տեղ չի հասնում։ Պատասխանն անվարան էր. «Հարգելի վարորդ. Դուք ուղարկել եք սխալ ֆորմատի համարանիշ»։ Վարորդը կրկին 100 դրամ է փոխանցում։ Պատասխանը նույնն էր, ուղարկվել է սխալ ֆորմատի համարանիշ։ Երրորդ փորձն էլ է ձախողվում։ Վերջապես քաղաքացի Զ.-ն ճիշտ ֆորմատով է փոխանցում 100 դրամը։ Փոխանցում է, սակայն... վճարում է 400 դրամ, քանի որ սխալ փոխանցված 100 դրամները խնամքով բռնագանձվում են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր