211652_close_icon
views-count1851 դիտում article-date 11:48 08-02-2022

Տեղեկությունը, թե մարզպետարանում միջադեպ է եղել՝ չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում

Լրատվամիջոցներում շրջանառվող այն  տեղեկությունը, ըստ որի, Արագածոտնի մարզպետարանում միջադեպ է եղել՝ չի համապատասխանում իրականությանը։

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ այս կապակցությամբ պարզաբանում ենք․

Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի և մարզպետարանի  քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև աշխատանքային հանդիպում է եղել։ Քննարկման ընթացքում որոշ հարցերի շուրջ նրանց կարծիքները չեն համընկել, կողմերը բանավիճել են։

Քաշքշուկի, հայհոյանքների և փոխադարձ  հարվածների մասին լուրերը չեն համապատասխանում իրողությանը։

Նշենք, որ Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի աշխատանքային հարաբերությունները եղել և մնում են գործընկերային, սերտ ու արդյունավետ։

Արագածոտնի մարզպետարան
 

Նմանատիպ նյութեր